Երևանում կայացել է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի համաժողովը
Նորություններ

Երևանում կայացել է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի համաժողովը

«Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը պետք է լինեն ոչ միայն աղետներին պատրաստվածության և արտակարգ իրավիճակների արձագանքման մեր անբաժանելի մասը, այլև դրանք պետք է լինեն մեր երկարաժամկետ զարգացման ծրագրերի հիմքում»,- Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի տարածաշրջանային համաժողովի բացման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 

Համաժողովին Երևան էին ժամանել 19 տարբեր երկրների փորձառու մասնագետներ։

Անդրադառնալով 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժին՝ նախարարն ընդգծել է այն օրերին Հայաստան ժամանած մասնագետների փորձը, նոր տեխնոլոգիաները, նոր դեղամիջոցներն ու համակարգային նոր մոտեցումները, որոնք էական ազդեցություն են ունեցել մեր երկրի առողջապահական համակարգի, մասնավորապես՝ հոգեբուժական առողջապահության հետագա զարգացման վրա:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ 40-ից ավելի կազմակերպություններից կազմվել է «Հոգեկան առողջություն» կոալիցիա, որի անդամների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Կոալիցիայի նպատակն է դիմակայել COVID-19 համաճարակի և հետպատերազմյան հոգեկան առողջության հետ կապված մարտահրավերներին, ինչպես նաև հոգեկան առողջության ծառայություններն ինտեգրել առողջության առաջնային պահպանման օղակում: