385 մարդ մահացել է Ֆիլիպսի անսարք շնչառական ապարատի պատճառով
Նորություններ

385 մարդ մահացել է Ֆիլիպսի անսարք շնչառական ապարատի պատճառով

Սննդի և դեղերի վարչությունից նորություններ են հրապարակել Ֆիլիպսի շնչառական ապարատի վերաբերյալ, որը 2021 թվականին անսարքության պատճառով հետ էր ուղարկվել: Ներկայումս գործակալությանը հայտնի է ավելի քան 105000 զեկույց այս բժշկական սարքերի հետ կապված խնդիրների մասին, ընդ որում 285-ը մահվան ելքով:

Նախնական տվյալներով՝ օգտատիրոջ մահվան պատճառ է դարձել սարքերի ներսում «թունավոր ձայնակլանող փրփուրի» ոչնչացումը։ Սա պոլիեսթերիի հիմքով պոլիուրեթանային փրփուր է, որը նախատեսված է քնած ժամանակ աղմուկն ու թրթռոցները նվազեցնելու համար: 2021 թվականին մարդիկ սկսեցին բողոքել «խողովակների և դեմքի դիմակների մեջ սև մանր մասնիկների» հայտնվելուց և ինքնազգացողության վատացումից, որին հաջորդեց 2009 թվականից ի վեր արտադրված բոլոր սարքերի զանգվածային հետկանչը:

Սննդի և դեղերի վարչության տվյալներով՝ հետագա ամիսներին սկսեցին լուրեր պտտվել այն մասին, որ սարքը նախկինում օգտագործած մարդկանց մոտ ի հայտ է եկել քաղցկեղ, լիմֆոմաներ, թոքերի վնասվածքներ և այլ հիվանդություններ՝ թունավոր քիմիական նյութերի ու գազերի հետ կապված, որոնք արտանետվում են պոլիուրեթանային փրփուրի քայքայման արդյունքում: