Պուտինը ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներին առաջարկել է դիտարկել միասնական կրթական չափորոշիչների ներդրման հնարավորությունը
Նորություններ

Պուտինը ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներին առաջարկել է դիտարկել միասնական կրթական չափորոշիչների ներդրման հնարավորությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ և ԵԱՏՄ պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում կրթության միասնական սկզբունքների և ստանդարտների ներդրման մասին մտածել: 

Պուտինը ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչներին հրավիրել է դիտարկել միասնական կրթական սկզբունքների և ստանդարտների ներդրման, գիտական ծրագրերի համակարգման, մասնագիտական պահանջների միասնականացման, տեխնիկական և այլ առարկաների միասնական դասագրքերի մշակման հարցը: 

«Շեշտեմ, որ դա չի նշանակում, որ մենք ձեզ հետ պետք է վերադառնանք խորհրդային կրթական համակարգին։ Մենք պարզապես պետք է ամրացնենք մեր կրթական համակարգի հիմքերը՝ միաժամանակ առաջ նայելով, առաջ շարժվելով, տանելով աշխարհից լավագույնը և ստեղծելով մերը»,- ասաց նա։