Informburo.kz-ի հաղորդմամբ՝ առողջապահության ոլորտի մասնագետները և ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները ստուգել են Ալմաթիի թիվ 12 կենտրոնական կլինիկական հիվանդանոցը՝ ՄԻԱՎ-ով վարակված հիվանդների մասին հաղորդումներից հետո:
Ըստ ՁԻԱՀ-ի կենտրոնի, Ալմաթիի հանրային առողջապահության վարչությունը կլինիկայում հայտնաբերել է ՄԻԱՎ-ի դրական արդյունքով երեք հիվանդի: Դոնորներին, բուժաշխատողներին և կոնտակտային բոլոր անձանց կատարել են ՄԻԱՎ-ի թեստավորում և նրանք ունեցել են բացասական արդյունք:
Հիվանդների մոտ ՄԻԱՎ-ը հայտնաբերվել է վերակենդանացման բաժանմունքում արյան փոխներարկումից մեկ ամիս անց անցկացված հսկողության ստուգման ժամանակ:
«Հանձնաժողովի ստացված արդյունքները փոխանցվել են Ալմաթիի սանիտարահամաճարակային հսկողության վարչությանը, որը հունիսի 14-ին սկսել է հիվանդանոցում չնախատեսված ստուգումները՝ Ղազախստանի Մաշկաբանության և վարակիչ հիվանդությունների գիտական կենտրոնի մասնագետների մասնակցությամբ»: Ստուգումից հետո լիազոր մարմինները կձեռնարկեն համապատասխան միջոցներ»,- հայտնել են վարչությունից։
Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ քաղաքային կենտրոնական կլինիկական հիվանդանոցում ՄԻԱՎ վարակի փաստով համաճարակաբանական հետաքննություն է սկսվել:
Առողջապահության նախարար Աժար Գինիյաթի խոսքով ՝ անցած տարի Ղազախստանում 4000 մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով: Երկու տարի առաջ գրանցվել էր 3500 նման դեպք ։
«Ալմաթի է գործուղվել հատուկ հանձնաժողով»: «Նրանք մանրակրկիտ համաճարակաբանական հետազոտություն կիրականացնեն՝ պարզելու վարակի աղբյուրը, ուղին և արդյոք այն տարածվել է հիվանդանոցի ներսում»,- պարզաբանել է նախարարը։