«SberZdoroviye»-ն սկսել է վաճառել զարկերակային ճնշման չափման խելացի սարքեր իր սեփական ապրանքանիշով, հայտնում է «Forbes»-ը։ Փաթեթը ներառում է եռամսյա բաժանորդագրություն բժշկական հեռավար հսկողության համար: Սա կազմակերպության առաջին մուտքն է բժշկական սարքավորումների շուկա։
Արյան ճնշումը չափող սարքը կցված է սմարթֆոնին, որն ուղարկում է տվյալները Sberbank Health հավելվածին, որտեղ այն կարող են տեսնել հիվանդը և սրտաբանը, որը կարող է խորհուրդներ տալ, բուժում նշանակել կամ շտապօգնություն կանչել: Սարքի գինը սկսվում է 2490 ռուբլուց: Արյան ճնշումը չաող սարքը հասանելի է առցանց հարթակներում, և այն նախատեսվում է վաճառել Սբերբանկի մասնաճյուղերում և այլ վայրերում:
MEDSI Group-ի թվային փոխակերպման գծով տնօրեն Ալեքսանդր Պիլիպչուկի խոսքով, ռուսական շուկայում տվյալների փոխանցման և հեռահար բժշկական խորհրդատվությունների հնարավորությամբ բժշկական սարքերի լիցենզավորումը դժվար է: Նա կարծում է, որ Sber-ը իր չափի և ազդեցության շնորհիվ կարող է սարքերի բոլոր տեսակների համար տրամադրել գրանցման վկայագրեր և դրանք ավելի հայտնի դարձնել:
«SberZdoroviye»-ը մտադիր է տեղայնացնել սարքի արտադրությունը, որն այժմ իրականացվում է Չինաստանում, և ապագայում արտադրել այլ տեսակի սարքավորումներ: Ներկայումս Sber-ն ինքնուրույն տրամադրում է երաշխիքային սպասարկում, և ապագայում ընկերությունը նախատեսում է բացել սարքերի վերանորոգման և ստուգման կենտրոններ: 2017 թվականին Sber-ը ձեռք է բելեր հեռավար բժշկության ԴոկԴոկ ծրագիրը և հետագայում վերանվանել «SberZdoroviye»: