Արյան ճնշման մոնիտորների շվեյցարական արտադրող և մատակարար Microlife AG-ին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության կողմից (FAS): Այս մասին հաղորդում է FAS-ի մամուլի ծառայությունը։
Բողոքը ներկայացվել է այն բանից հետո, երբ Հակամենաշնորհային ծառայությունը հայտնաբերել է, որ արտադրող ընկերությունը վերահսկում է արյան ճնշման մոնիտորների մանրածախ գները՝ սահմանելով նվազագույն թույլատրելի գին, որին մեծածախ գնորդները ստիպված են եղել համաձայնել: Այնուհետև մեծածախ գնորդները սարքերը վերավաճառել են դեղատներին, շուկաներին և այլ մանրածախ առևտրականներին՝ նախապես համաձայնեցված գնով:
«Դրա հետևանքով՝ մանրածախ առևտրով զբաղվողների միջև մրցակցությունն անհետացել է: Ինչն էլ հանգեցրել է արյան ճնշման ապարատների ֆիքսված արժեքի սահմանմանն ու պահպանմանը»,- հայտնել է մամուլի ծառայությունը: