Բլումբերգի տվյալներով՝ Բրիտանական դեղագործական Գլաքսո ընկերությունն ավելի քան 40 տարի թաքցրել է ստամոքսի խոցի և այրոցի դեմ «Zantac» դեղամիջոցի հետ կապված ռիսկերը:
Գործակալությունը պարզել է, որ սա պայմանավորված է դեղամիջոցի ակտիվ բաղադրիչով ՝ ռանիտիդինով, որը որպես դեղամիջոց ընդունելու դեպքում արտազատում է ուժեղ քաղցկեղածին N-նիտրոզոդիմեթիլամին (NDMA): 1978 թվականից ի վեր, արտադրողը տեղյակ է եղել այս կողմնակի ազդեցության մասին, սակայն, չի կանխել դրանց վաճառքը դեղատներում:
Ռանիտիդինի վտանգները լայնորեն հայտնի դարձան 2019 թվականին ինչից հետո, դեղամիջոցի վաճառքն արգելվեց ամբողջ աշխարհում: Մինչդեռ, ըստ մի շարք դեղագործների, «Zantac»-ի ընդունումից քաղցկեղի առաջացման վտանգը չի ապացուցվել։