Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման նախարարությունը մասնավոր հիվանդանոցներին թույլատրում է իրենց դեղատոմսերը առցանց փոփոխել
Նորություններ

Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման նախարարությունը մասնավոր հիվանդանոցներին թույլատրում է իրենց դեղատոմսերը առցանց փոփոխել

2022 թվականին Ռուսաստանը հեռաբժշկության զարգացման և որակի առումով զբաղեցրել է 39-րդ տեղը աշխարհի 51 երկրների շարքում։

Ըստ Իզվեստիայի՝ ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունը մշակել է մի նախագիծ, որը թույլ կտա բժիշկներին դեղատոմսեր գրել առցանց խորհրդատվությունների արդյունքների հիման վրա: Նախագծում կներառվեն մասնավոր հիվանդանոցների 15 ցանցեր (ներառյալ՝ Մեդսի, Դոկտոր Րյադոմ և ՌենԿլինիկա) Ռուսաստանի տարբեր մարզերից՝ ներառյալ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Պերմի երկրամաս, Ուդմուրթյան հանրապետություն և ուրիշներ: 

Բուժման սխեման, համաձայն հրամանագրի, հետագայում կարող է փոփոխվել այն նշանակած բժշկի կողմից՝ հիվանդի հետ կապ հաստատած այլ մասնագետների հետ միասին: Նման փոփոխություններ կարող են կատարվել ինչպես մասնավոր, այնպես և պետական հիվանդանոցների կողմից, ամենաքիչը յոթ տարվա փորձ ունեցող բժիշկների հսկողությամբ: 

Առցանց  դեղատոմսերը կտրվեն միայն այն դեպքում, երբ ախտորոշումը կատարվել է անձամբ նշանակման ժամանակ: Դա անելու համար առաջարկվում է կլինիկա-հիվանդ պայմանագրում ներառել Առողջապահության ոլորտում միասնական պետական տեղեկատվական համակարգի (EGISZ) հետ տվյալների փոխանակման դրույթ:

Եթե փորձը հաջողված ճանաչվի, երեք տարի անց այն կարող է տարածվել ամբողջ երկրում: Հեռաբժշկության ծառայությունների շուկայի մասնակիցները բազմիցս հայտարարել են, որ եթե բժիշկներին թույլ տրվի առաջնային ախտորոշում հաստատել և դեղատոմս գրել առանց հիվանդին անձամբ տեսնելու, ոլորտի զարգացումը կարող է արագացվել: Այնուամենայնիվ, Տնտեսական զարգասման նախարարության կողմից առաջարկվող նախագիծը, որի մասին գրել է Իզվեստիան, նման հնարավորություններ չի ընձեռում: 

Հեռաբժշկության զարգացման և որակի առումով Ռուսաստանը 2022 թվականին զբաղեցրել է 39-րդ տեղը 51 երկրների շարքում։ Վարկանիշի առաջին տասնյակում են Ֆրանսիան, Ավստրալիան, Լեհաստանը, Ճապոնիան և Գերմանիան։ Վարկանիշը հաշվի է առնում տեղեկատվական անվտանգության մակարդակը, ենթակառուցվածքները և ֆինանսական աջակցությունը, հեռավար խորհրդատվության պահանջները և դրա համար ցուցումների ցանկի առկայությունը: