Ալցհեյմերի հիվանդության վաղ հայտնաբերումն ու բուժումը պահանջում են հուսալի և ծախսարդյունավետ սկրինինգային տեխնոլոգիաների օգտագործում: Շվեդիայի Կարոլինսկայի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ տաու-սպիտակուցի մակարդակը, որը կենսական դեր է խաղում ծանր դեմենցիայի զարգացման մեջ, կապված է արյան մեջ շաքարի մի տեսակ մոլեկուլի առկայության հետ:
«Alzheimer’s & Dementia» ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը կարող է ճանապարհ հարթել սկրինինգի պարզ ընթացակարգի համար, որը, դեռ տասը տարի առաջ կարող է կանխատեսել հիվանդության սկիզբը:
«Գլիկանների`շաքարի մոլեկուլներից կազմված կառույցների դերը, համեմատաբար չուսումնասիրված ոլորտ է դեմենցիայի ուսումնասիրություններում»,-ասում է հետազոտության առաջին հեղինակ, բժշկականի ուսանող և Կարոլինսկայի ինստիտուտի նյարդաբանության, առողջության գիտությունների և հասարակության բաժնի գիտաշխատող Ռոբին Չժոուն: «Մեր ուսումնասիրության մեջ մենք ցույց ենք տալիս, որ արյան մեջ գլիկանների մակարդակը փոփոխվում է հիվանդության զարգացման վաղ շրջանում: Սա կնշանակի, որ մենք կարող ենք կանխատեսել Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը՝ օգտագործելով միայն արյան ստուգում և հիշողության թեստ»:
Ալցհեյմերի հիվանդության ժամանակ ուղեղի նեյրոնները մահանում են, ինչը համարվում է բետա-ամիլոիդ և տաու սպիտակուցների աննորմալ կուտակման հետևանք։ Ալցհեյմերի հիվանդության դեմ դեղերի կլինիկական փորձարկումները ցույց են տալիս, որ բուժումը պետք է սկսվի պաթոլոգիական գործընթացի վաղ փուլերում, քանի դեռ շատ նեյրոններ չեն մահացել, որպեսզի գործընթացը կանգնեցվի, քանի դեռ շատ ուշ չէ:
Ավելի շատ արյան նմուշառում է անհրաժեշտ
Ալցհեյմերի հիվանդության ոչ ինվազիվ սքրինինգային մեթոդների և՛ գործնական, և՛ ֆինանսական կարիք կա: Արյան նմուշառումը նախընտրելի է, քանի որ ողնուղեղային հեղուկի նմուշներ վերցնելն ավելի դժվար է, իսկ ուղեղի ՄՌՏ-ն թանկ է:
Կարոլինսկայի ինստիտուտի գիտնականներն այժմ ցույց են տվել, որ արյան մեջ գլիկանի որոշակի կառուցվածքի մակարդակը, որը նշանակում է կիսատված N-ացետիլգլյուկոզամին, կարող է օգտագործվել Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը կանխատեսելու համար:
Հետազոտական խումբը նախկինում կապ է ստեղծել տաու-սպիտակուցի և գլիկանի մակարդակների միջև Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ, սակայն այս վերլուծությունները կատարվել են ողնուղեղային հեղուկի վրա: Գլիկանները շաքարային մոլեկուլներ են, որոնք հայտնաբերված են սպիտակուցների մակերեսին, կյանք ստողծող բլոկներում և որոշում են այդ սպիտակուցների տեղակայումն ու գործառույթը մարմնում:
Չափելով գլիկանների արյան մակարդակը՝ հետազոտողները պարզել են, որ գլիկանների և տաու-սպիտակուցի նույն մակարդակն ունեցող մարդիկ ավելի քան երկու անգամ ավելի հավանական է, որ ձեռք կբերեն Ալցհեյմեր:
«Մենք նաև ցույց ենք տալիս, որ պարզ վիճակագրական մոդելը, որը հաշվի է առնում արյան մեջ գլիկանների և տաու-սպիտակուցի մակարդակները, APOE4 ռիսկի գենը և հիշողության թեստը, կարող է օգտագործվել 80 տոկոս հուսալիությամբ Ալցհեյմերի հիվանդությունը կանխատեսելու համար, գրեթե տասը տարի այնպիսի ախտանիշների ի հայտ գալուց առաջ, ինչպիսիք են հիշողության կորուստը»,- ասում է համահեղինակ, Կարոլինսկայի ինստիտուտի նյարդաբանության, առողջության գիտությունների և հասարակության բաժնի դոցենտ Սոֆիա Շեդին Վայսը:
17 տարվա հետազոտություն
Արդյունքները հիմնված են Կունգշոլմենում ծերացման և խնամքի շվեդական ազգային հետազոտության 233 մասնակիցների վրա (SNAC-K): Նմուշները հավաքվել են 2001-ից 2004 թվականներին, և մասնակիցները կանոնավոր կերպով մշտադիտարկվել են այնպիսի գործոնների առնչությամբ, ինչպիսիք են հիշողության կորուստը և դեմենցիայի առկայությունը: Հետազոտություններն իրականացվել են երեքից վեց տարին մեկ անգամ և շարունակվել 17 տարի:
Այժմ հետազոտողները կվերլուծեն արյան նմուշները SNAC-K հետազոտության մնացած մասնակիցներից, ինչպես նաև Շվեդիայում և նրա սահմաններից դուրս ծերության այլ ուսումնասիրությունների մասնակիցներից:
«Մենք համագործակցում ենք Շվեդիայի առաջնային խնամքի հետազոտողների հետ՝ գնահատելու առաջնային բուժօգնության կենտրոններում դեմենցիայի տարբեր նմուշներ», - ասում է բժիշկ Շեդին Վայսը: «Մենք հույս ունենք, որ արյան մեջ գլիկանները կարևոր լրացում կդառնան Ալցհեյմերի հիվանդության համար մարդկանց սքրինինգի ներկայիս մեթոդներին, որոնք թույլ կտան հիվանդությունը վաղ հայտնաբերել»: