Ռուսաստանում  սինթեզվել է պարացետամոլը պողպատի արտադրության թափոններից
Նորություններ

Ռուսաստանում սինթեզվել է պարացետամոլը պողպատի արտադրության թափոններից

Gazeta.ru-ի տվյալներով՝ ռուս գիտնականները հայտնաբերել են պողպատի թափոններից պարացետամոլ արտադրելու միջոց։

Դեղամիջոցի սինթեզի համար օգտագործվել  է փոխարկիչ գազ: Այն պարունակում է 60% ածխածնի մոնօքսիդ: Նրա օգնությամբ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի օրգանական միացությունների ինստիտուտի մասնագետներին հաջողվել է ձեռք բերել մի շարք օրգանական միացություններ, որոնք դեղերի ամենակարևոր բաղադրիչներն են։ Փոխարկիչ գազի օգտագործումը հնարավորություն տվեց հեռացնել թթվածինը նիտրոմիացություններից և կարբոքսիլաթթուներից՝ թույլ տալով պարացետամոլի արտադրությունը՝ ամենաշատ օգտագործվող հակաբորբոքային և ջերմիջեցնող դեղամիջոցներից մեկը:  Նույն կերպ ստացվել են նաև մի քանի այլ դեղամիջոցներ, այդ թվում՝ թունաքիմիկատ պրոպանիլը և հակասնկային բութենաֆինը ։ 

Հետագայում փոխարկիչ գազը կօգտագործվի միզանյութի սինթեզման համար, որը կօգտագործվի որպես պարարտանյութ։