Ռուսաստանում 2023 թվականի առաջին եռամսյակում վաճառվել է 37,2 միլիոն տուփ հակավիրուսային դեղամիջոց։ Առաջատար տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (‹‹Ազնիվ նշան›› թվային մակնշման համակարգի օպերատոր) տվյալներով՝ այն 31% - ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (54,1 մլն փաթեթ):
Դրամական արտահայտմամբ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին ցուցանիշը եղել է 15,6 միլիարդ ռուբլի, մինչդեռ 2022 թվականին այն կազմել է 25,8 միլիարդ ռուբլի (տարեկան կտրվածքով 39% անկում)։ Հակակորոնավիրուսային դեղամիջոցներ ամենից հաճախ գնում են Պրիմորսկի երկրամասում (3,321 հազար տուփ 10,000 բնակչին), Մագադանում (3,261 հազար), և Տյումենում (3,26 հազար):
2023թ. ապրիլին Ն.Ֆ. Գամելեի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնը հայտնել է Մոսկվայում COVID-19-ով հիվանդների մոտ վիրուսի նոր ենթատեսակի՝ Արկտուրի հայտնաբերման մասին: Գիտնականների կարծիքով՝ այս ենթատեսակն իր գենոմում ունի լրացուցիչ մուտացիաներ, որոնք մեծացնում են հիվանդության վարակելիության մակարդակը։