Չինաստանը բախվում է COVID-ի XBB տարբերակի նոր ալիքին
Նորություններ

Չինաստանը բախվում է COVID-ի XBB տարբերակի նոր ալիքին

Նոր բռնկումը կարող է լինել հիվանդության ամենամեծ ալիքը, որը երբևէ գրանցվել է այն բանից հետո, երբ անցյալ տարի ձմռանը Չինաստանը չեղյալ հայտարարեց COVID-ի դեմ պայքարի խիստ ծրագիրը, որի արդյունքում այդ ժամանակ հիվանդացավ բնակչության 85 տոկոսը:

Չինաստանի իշխանությունները շտապում են պատվաստանյութեր արտադրել՝ պայքարելու կորոնավիրուսի շարունակական նոր ալիքի դեմ, որը ակնկալվում է, որ իր գագաթնակետին կհասնի հունիսին և կվարակի շաբաթական մինչև 65 միլիոն մարդու, քանի որ վիրուսի նոր XBB տարբերակը զարգանում է՝ հաղթահարելու զարգացած իմունիտետը՝ անցյալ տարի Չինաստանի «Զրո COVID» քաղաքականությունը կտրուկ թողնելուց հետո, հայտնում է The Washington Post-ը։

Ըստ The Washington Post-ի կողմից մեջբերված պաշտոնական լրատվամիջոցների աղբյուրների` չինացի առաջատար համաճարակաբան Չժուն Նանշանը երկուշաբթի օրը հայտնել է, որ երկու նոր պատվաստումներ XBB Omicron ենթատեսակի համար (ներառյալ XBB. 1.9.1, XBB. 1.5 և XBB. 1.16) ստացել են նախնական հավանություն: Ելույթ ունենալով Գուանչժոուում բիոտեխնոլոգիական սիմպոզիումի ժամանակ՝ Չժոնգն ասաց, որ երեքից չորս այլ պատվաստանյութեր շուտով հավանություն կստանան, սակայն, այլ որևէ տեղեկություն չտվեց:

Նոր բռնկումը կարող է լինել հիվանդության ամենամեծ ալիքը, որը երբևէ գրանցվել է այն բանից հետո, երբ անցյալ տարի ձմռանը Չինաստանը չեղյալ հայտարարեց COVID-ի դեմ պայքարի խիստ ծրագիրը, որի արդյունքում այդ ժամանակ հիվանդացավ բնակչության 85 տոկոսը:

Չնայած նոր տեսակների արդյունքում Միացյալ Նահանգներում վարակների աճին, Հանրային առողջության արտակարգ իրավիճակը, այնուամենայնիվ, չեղյալ հայտարարվեց մայիսի 11-ին, չնայած մասնագետները չէին բացառում, որ առաջիկա տարիներին հիվանդության նոր տարբերակները ևս մեկ ալիք կբարձրացնեն, հայտնում է The Washington Post-ը:

Չինաստանի պաշտոնյաները պնդում են, որ ներկայիս ալիքը այնքան էլ լուրջ չի լինի, բայց հանրային առողջապահության ոլորտի փորձագետները կարծում են, որ երկրում տարեցների շրջանում հսկայական թվով մահացության հերթական աճը կանխելու համար անհրաժեշտ է պատվաստումների խթանման ակտիվ ծրագիր և հիվանդանոցներում պատրաստի հակավիրուսային դեղամիջոցների առկայություն:

Հոնկոնգի համալսարանի հանրային առողջության դպրոցի մեկ այլ համաճարակաբան. «Վարակվածների թիվն ավելի քիչ կլինի։ Ծանր դեպքեր նույնպես շատ չեն լինի, մահացությունների թիվն էլ ցածր կլինի, բայց նույնիսկ այդ դեպքում դա կարող է բարձր ցուցանիշ համարվել »,- հավելելով, «Նույնիսկ երբ կարծում ենք՝ սա ավելի թույլ ալիք է, այն դեռ կարող է բավականին ծանր առողջական ազդեցություն ունենալ բնակչության վրա»:

Ըստ Պեկինի՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, փոփոխությունները հանգեցրել են նախորդ ամսվա դեպքերի աճին, ընդ որում, COVID-ը գերազանցել է գրիպին՝ որպես ապրիլի վերջին երկու շաբաթվա ընթացքում ամենատարածված վարակիչ հիվանդություն:

Առողջապահության մասնագետները հանրությանը հավաստիացրել են, որ կրկնվող վարակներն ավելի թույլ ախտանիշներ ունեն և, որ այս անգամ հիվանդանոցները ծանրաբեռնված չեն լինի՝ ինչպես նախորդ ձմռանը: Ըստ Washington Post-ի՝ որոշ առողջապահական հաստատություններ բնակիչներին խորհուրդ են տվել դիմակներ կրել և հեռու մնալ մարդաշատ վայրերից՝ հատկապես տարեցներին և իմունային անբավարարություն ունեցողներին:

Քանի դեռ չեն վերականգնեվել այն սահմանափակումները, որոնք գործում էին զրո COVID շրջանում, երբ Չինաստանը փորձում էր ամեն կերպ ազատվել բոլոր հիվանդություններից, քաղաքացիների մեծ մասն իրենց առօրյա կյանքը վարում են սովորականի պես: 

33-ամյա Օլիվիա Ժանգն, ով աշխատում է Պեկինի զվարճանքների պուրակում, ասել է, որ կարծում է՝ ազդեցությունն այնքան էլ մեծ չէ՝ հավելելով, «Նրանք կարճ ժամանակով դուրս են գալիս, նախքան աշխատանքի վերադառնալը: Ոչ ոք չի վախենում նրանց շրջակայքում լինելուց»:

Մի քանի առցանց բողոքներ են գրանցվել այն մասին, որ Նանջինգի համալսարանը թեստավորման դրական արդյունք ունեցող ուսանողներին ստիպում է կարանտին պահել հանրակացարաններում: Մյուս ուսանողները համացանցում հայտարարություն են տարածել այն մասին, որ իրենց ստիպել են կարանտինն անցնել դպրոցում՝ ընտանիքի մյուս անդամներին չվարակելու համար, հաղորդում է The Washington Post-ը: