Իտալիայի կառավարությունը որոշել է ոչնչացնել COVID-19 պատվաստանյութի 15 միլիոն դեղաչափ՝ պիտանելիության ժամկետի ավարտման և «հնության» պատճառով: Դեղերը չեն կարողանում հաղթահարել նոր շտամները, հայտնում է RBC-ն՝ մեջբերելով La Repubblica թերթը։
Եվրոպական դեղամիջոցների գործակալության Առողջապահության սպառնալիքների և պատվաստումների ռազմավարության վարչության ղեկավար Մարկո Կավալերիի խոսքով՝ նոր պատվաստանյութերը մինչև աշուն շուկայում կլինեն, որոնք կկարողանան պաշտպանել կորոնավիրուսի նոր ստեղծվող ենթատեսակներից:
«Մենք խոսում ենք վերջին շրջանում Չինաստանում ակտիվորեն շրջանառվող կորոնավիրուսի նոր շտամներից պաշտպանվելու մասին, որոնք պարզ է, որ կհայտնվեն նաև այստեղ»,- փորձագետի խոսքերն է մեջբերում աղբյուրը։
Բացի այդ, ըստ Կավալերիի, նախապատվությունը պետք է տրվի միավալենտ պատվաստանյութերին երկվալենտների փոխարեն, քանի որ «իմաստ չկա պաշտպանվելու բնօրինակ, այսպես կոչված, Յուհան տեսակի վիրուսից»։
Ավելի վաղ Լեհաստանի առողջապահության նախարար Ադամ Նեդզիելսկին Պֆայզերը որակել էր «խնդիր», քանի որ մինչ օրս նրա հակակորոնավիրուսային պատվաստանյութերի «հարյուր միլիոնավոր չափաբաժիններ» առաքվում են ԵՄ երկրներ, թեև բնակչությունն այլևս դրա կարիքը չունի։