ReArmenia-ն համագործակցում է MetaGait-ի հետ՝ Հայաստանում հեռահար վերականգնողական տեխնոլոգիաների հասանելիությունն ընդլայնելու համար
Թեմատիկ լուրեր

ReArmenia-ն համագործակցում է MetaGait-ի հետ՝ Հայաստանում հեռահար վերականգնողական տեխնոլոգիաների հասանելիությունն ընդլայնելու համար

reArmenia առցանց հարթակւ, որը զբաղվում է համագործակցության զարգացմամբ և ամբողջ աշխարհում հայերի առջև ծառացած մարտահրավերների լուծմամբ, ուրախ է հայտարարել MetaGait-ի՝ հեղափոխական հեռահար վերականգնողական գործիք ստեղծողի, հետ իր համագործակցության մասին: Համագործակցության նպատակն է միջոցներ գտնել և Հայաստանում ընդլայնել MetaGait սարքերի հասանելիության ընդլայնմանը՝ ի շահ շարժունակության խնդիրներ ունեցող անձանց, այդ թվում՝ առողջական խնդիրներ ունեցող երեխաների և հաշմանդամ զինծառայողների:

reArmenia հարթակը ստեղծվել է հայերի կողմից՝ ի պատասխան 44 օրյա պատերազմի, նպատակ ունենալով համախմբել մարդկանց ամբողջ աշխարհում՝ համագործակցելու և լուծելու Հայաստանում և Սփյուռքում առկա խնդիրները: ReArmenia-ի շնորհիվ աշխարհասփյուռ հայերի համար ստեղծվել է համագործակցության թափանցիկ միջավայր՝ հանգեցնելով արդյունավետ և բեկումնային զարգացումների: reArmenia-ի ստեղծումը հաջող համագործակցության վառ օրինակ է՝ միավորելով բազմաթիվ կազմակերպություններ և հարթակներ՝ իրականություն դարձնելու հարթակի նպատակները:

Դառնալով «հոգատար reArmenia-ացի»՝ օգտատերերը կարող են օգտագործել իրենց գիտելիքները, փորձառությունը, ցանցերը և միջոցները՝ ստեղծելու իրենց սեփական նախագծերը և աջակցելու այլ անձանց համայնքի ներսում: Հարթակը ծառայում է որպես կենտրոն այն հայերի համար, ովքեր փնտրում են տեղեկություններ, կապեր և ֆինանսավորում իրենց նախաձեռնությունների, նախագծերի և միջոցառումների համար՝ շեշտը դնելով Հայաստանի և հայերի հետ կապված հարցերի լուծման վրա:

MetaGait-ը reArmenia հարթակում ներկայացված բացառիկ նորարարություն է: QaylTech-ի կողմից մշակված՝ բազմամասնագիտական թիմ, որը ներառում է կինեզիոլոգներ, նյարդաբաններ, վերականգնողական մասնագետներ, բժիշկներ, ինժեներներ, ծրագրավորողներ և վիրտուալ իրականության մասնագետներ, MetaGait-ը հեռահար վերականգնողական գործիք է, որը նախատեսված է ուղեղային կաթված ունեցող անձանց և զինված ուժերի նախկին ծառայողների շարժունակությունը վերականգնելու համար: Այն առաջարկում է վիրտուալ իրականության եզակի փորձ՝ հիվանդներին տեղափոխելով քայլելու տարբեր վայրերով՝ միաժամանակ կրկնօրինակելով նրանց շարժումները քայլելիս:

MetaGait -ը աշխարհում առաջին հեռահար վերականգնողական գործիքն է, որը կարող է կանխել քայլելու խանգարման հետևանքով առաջացած ավելի քան 30 հիվանդություն, որոնցից մի քանիսը կարող են մահացու լինել: Իր առաջադեմ տեխնոլոգիայի միջոցով, սարքը նյարդային նոր կապեր է ստեղծում՝ ակտիվացնելով նյարդամկանային հիշողությունները և մեծ ազդեցություն թողնելով շարժողական համակարգի վրա:  Այն նվազեցնում է օստեոպարոզի վտանգը, կարգավորում է շնչառական համակարգը, լավացնում է արյան շրջանառությունը, կանխարգելում է միզուղիների վարակները, սահմանափակում է ջլերի և հոդերի դեգեներացիան և բարելավում է հոգեբանական և հուզական առողջությունը:

MetaGait սարքը ներառում է վիրտուալ ակնոցներ, որոնք վերականգնման ընթացքը վերածում են զվարճալի փորձի: Բուժումը ինտերակտիվ խաղերի հետ համատեղելով՝ օգտատերերը կարող են ստեղծել թիմեր, որոնք նպաստում են նյարդային կենտրոնների վերականգնմանը և նոր նյարդային կապերի հաստատմանը: Այս վիրտուալ խաղերն ապահովումե ն ժամանց ֆիզիկական վարժությունների ժամանակ, ակտիվացնում են ուղեղի մկանային հիշողությունը և դրական ազդեցություն են թողնում հուզական վիճակի վրա՝ թույլ տալով տեսնել վիրտուալ տեսարժան վայրեր և ճամփորդել:

Կարևոր է նշել, որ MetaGait սարքը հնարավորություն է տալիս հեռավար մոնիթորինգի միջոցով թերապևտներին փոխանցել բուժման կարևոր տեղեկատվություն՝ հեշտացնելով հեռավար բժշկական աջակցությունը:  Սարքի կանոնավոր օգտագործումը հնարավորություն է տալիս վերականգնել հիվանդների անկախությունը քայլելիս:

Հարկ է նշել, որ MetaGait-ը մեծմասամբ արտադրված է Հայաստանում բացառությամբ ներմուծված Oculus Quest 2-ի VR ականջակալների: Սարքն արտոնագրված է և հիմնականում օգտագործվում է Հայաստանում բարեգործական նպատակներով՝ օգնելով զինվորներին և վետերաններին իրենց վերականգնման ճանապարհին: Սակայն, հայերի համար ավելի շատ սարքեր ստեղծելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել միջազգային շուկաները՝ Հայաստանում լրացուցիչ սարքերի արտադրության համար միջոցներ ստանալու նպատակով:

MetaGait-ի և reArmenia-ի միջև համագործակցությունը նպատակ ունի կամրջել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև առկա անջրպետը՝ նպաստելով համագործակցությանն ու դրամահավաքին՝ Հայաստանում MetaGait-ի ավելի շատ սարքեր ստեղծելու համար: Ներկայումս երկրում առկա են սահմանափակ քանակով սարքեր, հիմնականում վերականգնողական կենտրոններում և առանձին հիվանդների տներում: reArmenia հարթակում դրամահավաքի նպատակն է ստեղծել 35 նոր  MetaGait սարքեր, բազմահամակարգային բորբոքային խնդիրներ ունեցող երեխաների և շտապ օգնության կարիք ունեցող հաշմանդամ զինծառայողների վերականգնողական հաստատություններ: