Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի նորանշանակ դեսպանին
Նորություններ

Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի նորանշանակ դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի արտակարգ լիազոր և դեսպան Էդիթե Մեդնեին (նստավայրը՝ Թբիլիսի) և Լատվիայի Հանրապետությունում Հայաստանի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանին: 

Խոսելով Հայաստանի առողջապահական համակարգում իրականացվող բարեփեխումների մասին՝ նախարարը ներկայացրել է բժշկական ծառայությունների համապարփակ փաթեթը՝ ապահովագրություն, էլեկտրոնային բուժսպասարկում, բուժանձնակազմի արտոնագրման գործընթաց և այլն: 

Երկու երկրների գերատեսչությունները պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնել և նոր թափ հաղորդել իրենց համագործակցությանը: Կիրականացվեն մասնագետների փոխայցելություններ և թրեյնինգներ: 

Հաշվի առնելով դեղագործական արտադրության ոլորտում Լատվիայի փորձը ՝ երկու երկրներին առաջարկվել է ընդլայնել համագործակցությունն այս ոլորտում ևս: