Նովարտիս ընեկերությունը 3.2 միլիարդ դոլար կանխավճարով ձեռք կբերի ամերիկյան Չինուկ ընկերությունը
Բիզնես

Նովարտիս ընեկերությունը 3.2 միլիարդ դոլար կանխավճարով ձեռք կբերի ամերիկյան Չինուկ ընկերությունը

Գործարքը կնքվում է Նովարտիսի նորաստեղծ դուստր ձեռնարկության և Սի ընկերության միավորմամբ, որոնք ունեն երկու բարձրարժեք, վերջին փուլի դեղամիջոցներ հազվագյուտ, ծանր երիկամների քրոնիկ հիվանդությունների համար:

Երկուշաբթի Նովարտիս ընկերությունը հայտնել է, որ համաձայնագիր է կնքել ամերիկյան Չինուկ ընկերության ձեռքբերման մասին 3,2 միլիարդ դոլար կանխավճարով, ընդ որում, գործարքը նախատեսված է ավարտել երկրորդ կիսամյակում:

Գործարքը կնքվում է Նովարտիսի նորաստեղծ դուստր ձեռնարկության և Սի ընկերության միավորմամբ, որոնք ունեն երկու բարձրարժեք, վերջին փուլի դեղամիջոցներ հազվագյուտ, ծանր երիկամների քրոնիկ հիվանդությունների համար, հայտարարության մեջ հավելել է դեղագործական ընկեությունը:

Ըստ համաձայնեցված գործարքի՝ Չինուկ ընկերության բաժնետերերը գործարքի ավարտին կստանան 3.2  միլիարդ կանխիկ գումար, ինչպես նաև 300 միլիոն դոլար պայմանական արժեքի իրավունք, որը ենթակա է կանխիկ վճարման, որոշակի կարգավորիչ կետերի հասնելու դեպքում: