«Նաիրի» բժշկական կենտրոնում լազերային ուրոլոգիական վիրահատություններ են անցկացվում Cyber Holmium 150-ի միջոցով
Նորություններ

«Նաիրի» բժշկական կենտրոնում լազերային ուրոլոգիական վիրահատություններ են անցկացվում Cyber Holmium 150-ի միջոցով

«Նաիրի» բժշկական կենտրոնում լազերային ուրոլոգիական վիրահատություններ են իրականացվում աշխարհի լավագույն համակարգերից մեկով՝ Cyber Holmium 150-ով։ Բժշկական կենտրոնում տեղադրված Quanta Systems-ի  նորագույն սարքավորումը միակն է Հայաստանում: Վիրահատություններն իրականացնում է լազերային, լապարոսկոպիկ, ուռուցքաբանական ուրոլոգիական ծառայության ղեկավար Ռուբեն Հովհաննիսյանը։

Բժիշկը բացատրեց, որ լազերի օգտագործումը մի շարք առավելություններ ունի, հատկապես, շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի վիրահատության ժամանակ։ Ուռուցքը հեռացվումէ շականակագեղձից լազերային էնուկլեացիայի մեթոդով: Ամենակարևոր առավելություններից մեկը արյան կորստի զգալի նվազումն է՝ հին տարբերակների հետ համեմատած:

«Թեև ներմիզուկային թույլ է տալիս բավականին լավ վերահսկել արյունահոսությունը, կան դեպքեր, երբ նույնիսկ այս միջամտությունը, չխոսելով նախկինում կատարվող բաց վիրահատության մասին, պահանջում է արյան փոխներարկում»: Լազերն իր հերթին նվազեցնում է արյան կորուստը և կրճատում հիվանդանոցում մնալու ժամանակը»,- պարզաբանեց Ռուբեն Հովհաննիսյանը։

Լազերային վիրահատությունները հատկապես խորհուրդ են տրվում այն հիվանդներին, ովքեր սրտի հետ կապված խնդիրների պատճառով պարբերաբար արյունը ջրիկացնող միջոցների կարիք ունեն: Վիրահատության մյուս տարբերակներն, ըստ բժշկի, հակացուցված են նման հիվանդներին, կամ պետք է դադարեցնեն դեղերի ընդունումը վիրահատությունից առաջ։  «Լազերի դեպքում մենք կարող ենք վիրահատել այդ հիվանդներին՝ չընդհատելով նրանց բուժումը»։ «Սա էական առավելություն է»,- պարզաբանեց նա։

Լազերային վիրահատության մյուս առավելություններն, ըստ բժշկի, այն է, որ վերքը շատ ավելի արագ է լավանում, կաթետերն ավելի շուտ է հանվում միզածորանից, հիվանդն էլ շատ ավելի արագ է ապաքինվում և վերադառնում տուն, աշխատանքի և իր առօրյա կյանքին։

«Պետք է նշեմ նաև, որ լազերը ոչ կոնտակտային վիրաբուժական միջամտություն է»։ Այս ոչ կոնտակտային մեթոդն ունի մի շարք առավելություններ, այդ թվում՝ նեղացումների քանակը զգալիորեն նվազեցնելու կարողությունը, որոնք հաճախ տեղի են ունենում տրանսուրետրալ միջամտությունների ժամանակ, երբ նեղանում է միզապարկի պարանոցը կամ միզուկը:  «Այս ոչ կոնտակտային մեթոդը կարող է զգալիորեն նվազեցնել նման բարդությունների հավանականությունը»,- պարզաբանեց բժիշկը։