Ուսումնասիրությունը պարզել է, որ մշակված սպիտակ արյան բջիջները կարող են վերացնել քաղցկեղը
Նորություններ

Ուսումնասիրությունը պարզել է, որ մշակված սպիտակ արյան բջիջները կարող են վերացնել քաղցկեղը

Հետազոտողները մանիպուլացրել են մակրոֆագ կոչվող սպիտակ բջիջները՝ վերացնելու պինդ ուռուցքները՝ փակելով դրանց մոլեկուլային ուղին, որը թույլ չի տա նրանց հարձակվել մեր բջիջների վրա: Հատկապես դժվար են բուժել այն քաղցկեղները, որոնք ձևավորում են պինդ ուռուցքներ, ինչպիսիք են կրծքագեղձի, ուղեղի կամ մաշկի քաղկեղները: Վիրահատական միջամտությունը, որպես կանոն, պաշտպանության առաջին տարբերակն է պինդ ուռուցքների դեմ պայքարող հիվանդների համար:

Սակայն, վիրահատությունը չի կարող հեռացնել քաղցկեղի բոլոր բջիջները, և մնացած բջիջները կարող են մուտացիայի ենթարկվել ու տարածվել ամբողջ մարմնում:

Nature Biomedical Engineering ամսագրում ներկայացված նոր մոտեցումը ոչ միայն վերացնում է քաղցկեղի բջիջները, այլև սովորեցնում է իմունային համակարգին ճանաչել և ոչնչացնել դրանք ապագայում:

«Պինդ ուռուցքի ֆիզիկական հատկությունների պատճառով դժվար է նախագծել մոլեկուլներ, որոնք կարող են ներթափանցել այս զանգվածներ», - ասում է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Դենիս Դիշերը:

«Այս աշխատանքը կատարելու համար նոր մոլեկուլ ստեղծելու փոխարեն, մենք առաջարկում ենք օգտագործել բջիջներ, որոնք «ուտում են» զավթիչ-մակրոֆագներին», - ասաց Դիշերը:

Մակրոֆագները՝ արյան սպիտակ բջիջների մի տեսակ, անմիջապես կլանում և ոչնչացնում են զավթիչներին, ինչպիսիք են բակտերիաները, վիրուսները և նույնիսկ իմպլանտները՝ դրանք մարմնից հեռացնելու համար: 

Մակրոֆագների բնածին իմունային պատասխանը մեր մարմնին սովորեցնում է ապագայում հիշել և ոչնչացնել ներխուժող բջիջները: Այս ձեռքբերովի իմունիտետն անհրաժեշտ է քաղցկեղի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար:  Սակայն, մակրոֆագը չի կարող ոնչացնել անտեսանելի բանը:

«Մակրոֆագները քաղցկեղի բջիջները ճանաչում են որպես մարմնի մաս, այլ ոչ թե զավթիչներ», - ասում է Փենսիլվանիայի համալսարանի ասպիրանտ Լարի Դուլինգը:

«Որպեսզի արյան սպիտակ բջիջները տեսնեն և ոչնչացնեն քաղցկեղի բջիջները, մենք պետք է ուսումնասիրեինք մոլեկուլային ուղին, որը վերահսկում է միջբջջային հաղորդակցությունը: Այս ուղու անջատումը` մակրոֆագում SIRPa կոչվող սպիտակուցի և բոլոր «սեփական» բջիջներում հայտնաբերված CD47 սպիտակուցի միջև հսկիչ փոխազդեցությունը, այս բուժման ստեղծման բանալին էր», - ասաց Դուլինգը:

Մշակված մակրոֆագները փորձարկվել են «թումորոիդների» վրա՝ մկան մելանոմայի բջիջների կոնգլոմերատները կուլտուրայի թիթեղներում: Մակրոֆագները, որոնք միասին խմբավորված էին քաղցկեղի բջիջների շուրջ, դրանք առանձնացնում էին միմյանցից և աստիճանաբար ոչնչացնում ուռուցքը:

Փորձարկման ժամանակ մշակված բջիջները կարողացան վերացնել մկների 80 տոկոսի ուռուցքները: Ուռուցքի վերացումը առաջացրել է հարմարվողական իմունային արձագանք: Գիտանակնների խոսքով՝ շաբաթներ անց հակաքաղցկեղային իմունոգլոբուլին G հակամարմինն ավելացել է:

Մշակված մակրոֆագային բուժումը լավագույնս աշխատում է գոյություն ունեցող հակամարմինների բուժման հետ համատեղ, ասում են հետազոտողները՝ հավելելով, որ մի օր հիվանդները կարող են ապավինել այդ բջիջներին՝ վերացնելու պինդ ուռուցքները, ինչպես նաև հետագա բուժման անհրաժեշտությունը:

Մակրոֆագաին բուժումը կարող է քաղցկեղի դեմ պատվաստանյութի ստեղծման հիմնաքարը լինել, որը կոչնչացնի քաղցկեղի բջիջները և կսովորեցնի մարմնին ոչնչացնել ապագայում առաջացող քաղցկեղի բջիջները, ինչը կարող է փոխել քաղցկեղի դեմ պայքարի ընթացքը, ավելացրել են նրանք: