Համաճարակի ժամանակ որոշ մարդկանց մոտ սրտի հիվանդություններից մահացության դեպքերն ավելացել են. Ուսումնասիրություն
Հաշվետվություններ

Համաճարակի ժամանակ որոշ մարդկանց մոտ սրտի հիվանդություններից մահացության դեպքերն ավելացել են. Ուսումնասիրություն

Ամերիկյան սրտի ասոցիացիայի առաջատար, գրախոս Circulation ամսագրում հրապարակված տվյալների համաձայն՝ 2020 թվականին սրտանոթային հիվանդությունից մահացության դեպքերի թվի աճը ներկայացնում է 2015 թվականից ի վեր մեկ տարվա ընթացքում գրանցված ամենամեծ աճը, որը գերազանցում է 2003 թվականին գրանցված 910,000 բարձր ցուցանիշը:

Նյու Յորք. Նոր ուսումնասիրության տվյալներով՝ ԱՄՆ-ում սրտանոթային հիվանդություններից մահացությունների թիվն աճել է  COVID-19 համաճարակի առաջին տարում՝ 2019-ին գրանցված սրտանոթային հիվանդությունների հետ կապված 874,613 մահերից՝ 2020-ին հասնելով 928,741-ի: 

Ամերիկյան սրտի ասոցիացիայի առաջատար, գրախոս Circulation ամսագրում հրապարակված տվյալների համաձայն՝ 2020 թվականին COVID-ից  մահացության դեպքերի թվի աճը ներկայացնում է 2015 թվականից ի վեր մեկ տարվա ընթացքում գրանցված ամենամեծ աճը, որը գերազանցում է 2003 թվականին գրանցված 910,000 բարձր ցուցանիշը: 

Սա նշանակում է, որ  2020 թվականին՝համաճարակի առաջին տարում, սրտանոթային խնդիրներ ունեցող ավելի շատ մարդ է մահացել, քան 2003 թվականիցից ի վեր ցանկացած տարվա ընթացքում՝ համաձայն ասոցիացիայի 2023 թվականի վիճակագրական թարմացված տվյալների: Մահացությունների ամենամեծ աճը գրանցվել է ասիացի, սևամորթ և իսպանախոս մարդկանց շրջանում:

«Թեև 2019-ից մինչև 2020 թվականը սրտանոթային խնդիրների հետ կապված մահացությունների ընդհանուր թիվն աճել է, ավելի խոսուն է այն, որ մեր տարիքայինն ճշգրտված մահացության մակարդակը շատ տարիների ընթացքում առաջին անգամ աճել է և բավականին զգալի 4,6 տոկոսով»,- ասել է Հարվարդի բժշկական դպրոցի բժշկագիտության դոցենտ Քոնի Վ. Ցաոն:

«Կարծում եմ, որ սա բացահայտում է այն ամենն, ինչ տեղի է ունեցել մեր երկրում և ամբողջ աշխարհում ՝ հաշվի առնելով, որ COVID-19 համաճարակը ազդել է բոլոր տարիքի մարդկանց վրա, հատկապես նախքան տարածումը դանդաղեցնող պատվաստանյութերի հայտնվելը»,- ասաց Ցաոն, որը նաև Բոստոնի Բեթ Իսրայել Դիակոնես բժշկական կենտրոնի ներկա անձնակազմի սրտաբան է:  Համաճարակի սկզբից ի վեր բոլոր պատճառներով մարդկային մահերի զգալի աճ է գրանցվել։

«Այն, որ դա, ամենայն հավանականությամբ, հանգեցրել է սրտանոթային հիվանդություններից ընդհանուր մահացության թվի աճին, չնայած հուսահատեցնող է, զարմանալի չէ: Իրականում ասոցիացիան կանխատեսել է այս միտումը, որն այժմ պաշտոնական է», - ասում է Միշել Ա. Ալբերտը, Ամերիկյան սրտի ասոցիացիայի կամավոր նախագահ և Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիայի համալսարանի բժշկության պրոֆեսոր:

Վիրուսը կապված է նոր մակարդման և բորբոքման հետ: Նրանք, ովքեր ունեցել են նոր կամ գոյություն ունեցող սրտի հիվանդություն և ինսուլտի նախանշաններ, դժկամությամբ են դիմել բժշկական օգնություն, հատկապես համաճարակի առաջին օրերին:

 «Սա հանգեցրեց մարդկանց մոտ սրտանոթային հիվանդության սրացմանը, և առաջ բերեց բուժման ավելի սուր և հրատապ պահանջ ինչը կարող էր քրոնիկ պայմաններում կառավարելի լինել: Եվ, ցավոք սրտի, նրանցից շատերին դա կյանք արժեցավ»,- ասաց Ալբերտը: 

Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահացության ամենագլխավոր պատճառը՝ ամեն տարի ամբողջ աշխարհում խլելով ավելի քան 19 միլիոն մարդու կյանք՝ ներառյալ բոլոր տարիքի, սեռի և ազգության մարդիկ: